Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
16/03/2022
Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., 60 շ.):
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- 1.դիմում (առցանց),
- 2.անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- 3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- 4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- 5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
- 6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի մարտի 16-ից մինչև 2022 թվականի մարտի 22-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175 932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն, հոդվածներ՝ 1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 109-110, 146, 151, 160.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510 - «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910 - «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-12, 15, 18-19, 23-25, 29-46, 52.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=122728 - ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 13, 55, 68.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431
- ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 50-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149259
- ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 428-429, 438.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148700
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246.
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
hղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
- « Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝
հղումը՝https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-59, 010-59-40-56, էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):