Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատանքներին ներգրավվելու վերաբերյալ
21/03/2022
ՀՀ արդարադատության նախարարության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատանքներին որպես Խորհրդի լրացուցիչ անդամ ընդգրկվելու համար, կարող են դիմել բոլոր այն հասարարական կազմակերպությունները, որոնք ունեն՝
- առնվազն 1 տարվա աշխատանքային գործունեություն,
- լայն հանրային լսարան և մարզային ներկայացուցչություն,
- իրականացնում են խոցելի խմբերի շահերի պաշտպանություն:
Խորհրդի լրացուցիչ անդամ ընդգրկվելու համար դիմումներն ու կից փաստաթղթերը ուղարկել info@moj.am էլ. հասցեին, մինչև սույն թվականի մարտի 27-ը: