Հանդիպման հրավեր՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին

04/04/2022

2023-2025 թվականների ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) հայտի նախագծի քննարկման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը  ս.թ. ապրիլի 6-ին, ժամը  10.00-ին կազմակերպում է քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նյութերը տեղադրված են moj.am կայքի «Նախարարություն» բաժնի «Բյուջե և վիճակագրություն» ենթաբաժնում։

Մասնակցության մասին տեղեկացնել zara.margaryan@justice.am էլ. հասցեով։