Տեղեկատվություն՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների լուծման փուլի արդյունքների մասին

04/04/2022

Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝  գործնական խնդիրների փուլը: Մարտի 30-ին անցկացված գործնական խնդիրների փուլին մասնակցել են թեստավորման փուլը հաղթահարած 33 դիմումատուներ։

Նոտարական գործողություններին առնչվող 10 խնդիր և դրանց լուծումներ տալու համար չորս ժամ ժամանակ է հատկացվել: 33 թեկնածուներից անցողիկ շեմը հաղթահարել են 9-ը: Անցողիկ է համարվել 85 միավորը:

Քննության անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: