Հայտարարություն՝ արդարադատության նախարարությունը հայտարարում է Ներքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

05/04/2022

 Արդարադատության նախարարությունը հայտարարում է Ներքին  մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետի (ծածկագիր՝  12-32.5-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-2)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. 1.դիմում (առցանց),
  2. 2.անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. 3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. 4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. 5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
  6. 6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 5-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝  ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝  ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Սահմանադրություն, հոդվածներ՝ 1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160.
     հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
      հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  1-10

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

  •  «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-15

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130651                                      

  • «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 1-10

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1267-Ն որոշում.

  հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143136

  • Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը և գործուղման արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1230-Ն որոշում.

   հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131408

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

        հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

        հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82,     85-87, 96-99, 245-246.

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

  • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,

հղումը՝https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

  • « Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝

հղումը՝https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-59, 010-59-40-56, էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):