Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-03) ընտրության հարցազրույց անցկացնելու մասին

13/12/2016

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որն, ի թիվս այլնի, պետք է ապահովի առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև առանձին օրենսդրական ակտերի մշակման նպատակով փորձառու ազգային կարճաժամկետ փորձագետների ներգրավման հնարավորություն:

 

Կատարվելիք աշխատանքը և դրա բնույթը.

 

Անհրաժեշտ է մշակել և Հիմնադրամին ներկայացնել  «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը, որի անհրաժեշտությունը բխում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով իրականացված սահմանադրական փոփոխություններից:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

 

Կրթություն

«Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

(«Իրավագիտություն» մասնագիտությամբ գիտական աստիճանի առկայությունը ցանկալի է)

Աշխատանքային փորձ

 

1)     իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և 1 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն 6 ամիսը պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ, կամ

2)    ասպիրանտի, հայցորդի կարգավիճակ և 2 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ, կամ

3)    մասնագիտությամբ հանրային ծառայության երեք տարվա  ստաժ կամ ընդհանուր 5 տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ*:

 

*Մասնագիտական ստաժում հաշվառվում է միայն վերջին 6 տարիների ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

 

 

Լեզուների

Իմացություն

 

 

Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ)

Համակարգչային

Գիտելիքներ

 

MS Office

Առավել անհրաժեշտ

անձնային

հատկանիշներ

  • Ստեղծագործական հմտություններ,
  • Աշխատանքային գործառույթների արդյունքների բարձրորակություն,
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Բծախնդրություն,
  • Ինքնակատարելագործման ձգտում

 

Այլ հմտություններ

Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցման հմտություններ

 

Այլ գիտելիքներ

 

Հիմնադրամի գործունեությանը առնչվող իրավական

ակտերի պատշաճ իմացություն

 

Դիմելու ընթացակարգ և պայմաններ

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),

2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն նախկին համանման փորձառությունը՝ իրավական ակտերի ու աշխատելու ժամանակաշրջանի մատնանշմամբ և իր կողմից աշխատանքների առավել որակյալ կատարման հիմնավորումը,

3. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

4. մասնագիտացումը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր, ԲՈՒՀ-ի կամ ԲՈՀ-ի տեղեկանք և այլն)

5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-03) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: 

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-03) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և  հարցազրույցին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: