Տեղեկատվություն՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթի արդյունքների մասին

14/04/2022

Սույն թվականի ապրիլի 14-ին Արդարադատության նախարարությունում տեղի է  ունեցել «Պաշտոնական տեղեկագիր»  փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթը, որին մասնակցում էին երկու դիմորդ։

Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի` 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 654-Լ հրամանով հաստատված հավելվածի 40-րդ կետը՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին թեստավորման փուլը հաղթահարել և հարցազրույցի փուլ է անցել Արսեն Նորիկի Մնացականյանը:

Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի` 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 654-Լ հրամանով հաստատված հավելվածի 52-րդ կետը՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին հարցազրույցի փուլը հաղթահարել է Արսեն Նորիկի Մնացականյանը:

Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 654-Լ հրամանով հաստատված հավելվածի 55-րդ կետը՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին հաղթող է ճանաչվել Արսեն Նորիկի Մնացականյանը: