Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

22/04/2022

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող միջազգային պարտավորությունների աննախադեպ աճով, այդ պարտավորությունների կատարման ուղղված միջոցառումների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ.մասնավորապես ցուցաբերել օժանդակություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի գնահատման շրջանակներում Հայաստանին ուղարկված հարցաշարերի պատասխանների լրացման, կազմված զեկույցների վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների նախագծերի կազմման գործընթացում:

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2 ամիս ժամկետով:

3. Փորձագետի պարտականությունները՝

  • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի գնահատման շրջանակներում Հայաստանին ուղարկված հարցաշարերի պատասխանների լրացման, կազմված զեկույցների վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների նախագծերի կազմման գործընթացում օժանդակություն,
  • Հակակոռուպցիոն ոլորտում մշակված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն) կազմման աշխատանքների իրականացման հարցում օժանդակություն,
  • Վարչության կողմից համակարգվող ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների, տեղեկատվության հարցումների պատասխանների նախագծերի կազմման աշխատանքներին օժանդակություն։

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • առնվազն միջնակարգ կրթություն,
  • ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների վերաբերյալ իմացություն,
  • օտարերկրյա պետությունների օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության և վերլուծության իմացություն,
  • հայերենի (պարտադիր), ռուսերենի կամ անգլերենի իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

     2022թ. ապրիլի 27-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի  13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և    ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

    Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

 

դիմում

հայտարարություն