Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-06) ընտրության հարցազրույց անցկացնելու մասին
22/12/2016
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այուհետ` Հիմնադրամ), որն, ի թիվս այլնի, պետք է ապահովի առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:
Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:
Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է Հիմնադրամի գործունեության շրջանակներում ազգային կարճաժամկետ փորձագետների ներգրավման հնարավորություն:
Կատարվելիք աշխատանքը և առավելագույն ժամկետը.
Անհրաժեշտ է գրավոր եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշման կատարման ընթացքի մասին, ինչպես նաև մշակել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ ՆԿ-159-Ն կարգադրությունից բխող չափելի և իրագործելի միջոցառումների նոր ծրագրի նախագիծ:
Աշխատանքը նախատեսվում է իրականացնել առավելագույնը երկու ամսվա ընթացքում:
Փորձագետին ներկայացվող պահանջները
Կրթություն |
«Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն («Իրավագիտություն» մասնագիտությամբ գիտական աստիճանի առկայությունը կամ ասպիրանտի, հայցորդի կարգավիճակը ցանկալի է) |
Աշխատանքային փորձ
|
առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ
Մասնագիտական ստաժում հաշվառվում է միայն վերջին 8 տարիների ընթացքում աշխատած ժամանակահատվածը: ռազմավարական փաստաթղթերի և համանման գործողությունների ծրագրերի մշակման փորձառությունը և/կամ մարդու իրավունքների, սոցիալական և պաշտպանության ոլորտների օրենսդրական զարգացումների իրազեկվածությունը ցանկալի է: |
Լեզուների Իմացություն
|
Հայերեն (գերազանց), անգլերեն (լավ) |
Համակարգչային Գիտելիքներ
|
MS Office |
Առավել անհրաժեշտ անձնային հատկանիշներ |
|
Այլ հմտություններ |
Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցման հմտություններ
|
Այլ գիտելիքներ |
Հիմնադրամի գործունեությանը առնչվող իրավական ակտերի պատշաճ իմացություն
|
Դիմելու ընթացակարգ և պայմաններ
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձնագիր,
2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),
2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն իր կողմից աշխատանքների առավել որակյալ կատարման հիմնավորումը,
3. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),
4. մասնագիտացումը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր, ԲՈՒՀ-ի կամ ԲՈՀ-ի տեղեկանք և այլն)
5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-06) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-06) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:
Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և հարցազրույցին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: