Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու մասին

23/12/2016

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև Հիմնադրամում՝ որպես հիմնական աշխատողներ, ունենալ փորձառու ազգային փորձագետներ:

 

Թափուր պաշտոնի անվանումը .

  1. Հանրային իրավունքի ոլորտի փորձագետ 

 

Աշխատատեղերի նկարագրերը ներկայացված են հետևյալ հղումով.

1.Հանրային իրավունքի ոլորտի փորձագետի աշխատատեղի նկարագիր

 

Դիմելու ընթացակարգ և պայմաններ 

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),

2. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

4. մասնագիտացումը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր, ԲՈՒՀ-ի կամ ԲՈՀ-ի տեղեկանք և այլն),

5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հանրային իրավունքի ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:  

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հանրային իրավունքի ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 28-ը:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: