Հայտարարություն` Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի վերաբերյալ
10/05/2022
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի վերաբերյալ (ծածկագիր՝ 12-34.1-Մ2-1)
1) իրականացնում է տվյալներ մշակողների կողմից ծանուցումների ուսումնասիրման աշխատանքները.
2) մասնակցում է հատուկ կատեգորիայի և կենսաչափական անձնական տվյալներ մշակողների իրազեկման աշխատանքներին՝ Գործակալությանը ծանուցում ներկայացնելու պարտականության վերաբերյալ.
3) ուսումնասիրում է տվյալներ մշակելու մտադրության վերաբերյալ ստացված ծանուցումներում ներառված փաստերի համապատասխանությունը.
4) իրականացնում է Օրենքի պահանջները խախտող անձնական տվյալների մշակման արգելափակման, կասեցման կամ դադարեցման աշխատանքները.
5) իրականացնում է Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մշակողի կողմից անձնական տվյալների ուղղման, փոփոխման, ուղեփակման կամ ոչնչացման աշխատանքները.
6) իրականացնում է անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով ֆիզիկական անձանց դիմումների քննման և ուսումնասիրման աշխատանքները.
7) իրականացնում է անձնական տվյալներ մշակողների ռեեստրի վարման աշխատանքները.
8) իրականացնում է մշակողի ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ամբողջությամբ կամ մասամբ արգելման աշխատանքները.
9) իրականացնում է տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերի և փաստաթղթերի, այդ թվում՝ առկա տվյալների և համակարգչային ծրագրերի ստուգման աշխատանքները:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
- պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաղթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝
212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
13 մայիսի 2022թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
Հայաստան, ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41ա:
Էլ. փոստ՝ hr1@moj.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայությանպաշտոնզբաղեցնելուիրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով,
- Ինքնակենսագրական,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
- անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-18: