ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգում անցկացնելու մասին
01/10/2012
ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2012 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները այն դիմորդների համար, որոնք արդեն իսկ ունեն սնանկության կառավարչի գործունեություն իրականացնելու լիցենզիա: Նշյալ դիմորդները մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը կարող են ներկայացնել սույն հայտարարությամբ նախատեսված փաստատթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում կարող են ստանալ որակավորման վկայական:
Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) սնանկության գործով կառավարչի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին է ներկայացնում`
1) դիմում (ձևը կցվում է)
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) սնանկության կառավարչի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունենալը հավաստող փաստաթուղթ
5) 2 գունավոր լուսանկար` 3 X 4 չափսի:
Հանձնաժողովն ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին, որի հիման վրա տրամադրում է որակավորման վկայական:
Կառավարչի որակավորման ստուգումը անց է կացվելու 2012 թվականի նոյեմբերի 2-ին (ստուգման անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am):
Կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի « Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին » 1179-Ն որոշմամբ, որը վերախմբագրվել է ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 850-Ն որոշմամբ:
Կառավարչի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կառավարչի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` +37410 -319-117 հեռախոսահամարով: