Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունում փորձագետ ներգրավելու համար

01/07/2022

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունում փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող մեծածավալ վերահսկողական գործառույթների արդյունավետության ապահովումը, այդ գործառույթների պատշաճ իրականացմանը խոչընդոտող հանգամանքների վեր հանումը և լուծումների առաջարկումը, համապատասխան հանձնարարականի հիման վրա ուսումնասիրության իրականացումը, հարկադիր կատարողների, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների գործունեության օրինականության ուսումնասիրումը։
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 1 /մեկ/ տարի:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • վերահսկողական ոլորտն ընդգրկող սուբյեկտների՝ հարկադիր կատարողների, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների գործունեության օրինականության ստուգում,
  • վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ ի հայտ եկած վարչական վարույթ հարուցելու առիթներով վարույթի հարուցում,
  • ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված օրենքի խախտմամբ գործող հարկադիր կատարողների, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների՝ այդպիսի գործելաոճի շարժառիթների և դրդապատճառների բացահայտում և կանխարգելում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի, քաղաքացիական, քրեական, քրեակատարողական օրենսգրքերի, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին, Քրեակատարողական ծառայության մասին, Պրոբացիայի մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիադատավարական, վարչադատավարական, քրեադատավարական օրենսդրության իմացություն,
  • տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր) և ռուսերեն լեզվին (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
    2022 թ. հուլիսի 7-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  3. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
        Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: