Հայտարարություն` Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում փորձագետ ներգրավելու համար

26/07/2022

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու նպատակն է քրեակատարողական օրենսդրության ընդունումից հետո անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ քրեական նոր օրենսգրքով նախատեսված օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից վտարման ապահովումը, ինչպես նաև՝ հանրային աշխատանքներ պատժատեսակով Պրոբացիայի ծառայության շահառուների ներգրավումը և վերահսկողությունը։ Հանրային աշխատանքներ պատժատեսակի միջազգային իրավական փորձի ուսումնասիրությունը:
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև մեկ (1) տարի:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • շահառուների պատժի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով տնայցեր և այցելություն աշխատավայրեր,
  • դատական նիստերի մասնակցություն,
  • հանրային աշխատանքներ պատժատեսակով պատիժ կրող շահառուների վերահսկողություն,
  • վերասոցիալականացման՝ մարզական միջոցառումների կազմակերպում,
  • հանրային աշխատանքներ պատժատեսակի միջազգային իրավական փորձի ուսումնասիրություն, ըստ անհրաժեշտության, առաջարկությունների ներկայացում,
  • Պրոբացիայի ծառայության մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքներին մասնակցություն։
    Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հայերեն լեզվին (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների (բավարար) իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2022 թ. հուլիսի 29-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
      ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  3. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
     Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: