Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում փորձագետներ ներգրավելու համար
16/08/2022
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում փորձագետներ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Համաձայն ՀՀ Կառավարության՝ 06.08.2021 թվականի թիվ 1264-Ն որոշման հաստատվել է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը, ըստ որի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործընթացների կազմակերպումը և քաղաքացիական կացության ակտերի գրանցումը ՀՀ տարածքում իրականացնում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության՝ Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքներում ստեղծվել են հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ, որոնք իրականացնում են նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթները: Վերոգրյալ գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ՔԿԱԳ գործակալությունում ներգրավել երեք փորձագետ /նստավայրեր՝ ք. Երևան և ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան/:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
-
Պայմանագիր կնքելու օրվանից չորս (4) ամիս ժամկետով:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
քաղաքացիների ընդունելության, դիմումների ընդունման, ուսումնասիրություն, փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպում,
-
քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների իրականացման համար դիմումների լրացում, կից ներկայացվող փաստաթղթերի ընդունում, դրանց մուտքագրում էլեկտրոնային կառավարման համակարգ և գործակալության կողմից դիմումի քննարկման արդյունքում ձևավորված փաստաթղթի տրամադրում,
-
դիմողի կողմից առաջադրած հարցի կապակցությամբ, ինչպես նաև պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ խորհրդատվության ապահովում,
-
իր կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում գործակալությանը:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
հայերեն լեզվի տիրապետում,
-
անգլերեն կամ ռուսերեն լեզվի ազատ տիրապետում,
-
թիմային աշխատանքի ունակություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2022թ. օգոստոսի 19-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, Տավուշի մարզ՝ ք. Իջևան և ք. Երևան, հեռախոս՝ 010-59-40-58:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: