Ի գիտություն՝ ԶԼՄ ներկայացուցիչների
19/05/2017
Հարգելի գործընկերներ,
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, Եվրոպական Հանձնաժողովի հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով երկօրյա աշխատաժողով, որը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում, մայիսի 22-23-ին՝ժամը 09:30-ին:
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը և ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: