Ի գիտություն՝ ԶԼՄ ներկայացուցիչների
24/05/2017
Հարգելի գործընկերներ,
ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 25-ին, ժամը 09:30-ին Երևանի Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում GIZ ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, այլք:
Միջոցառման կազմակերպմանը աջակցում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագիրը: