Հայտարարություն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ

19/06/2017

Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի  դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով  հասարակական կազմակերպությունների հայտերը  կարող են ներկայացվել  ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am:

1. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի  փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված  այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.

2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը.

3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.

4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն երկու իրականացված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.

5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):

      2. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներ) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

       3. Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  վարչապետի  2015 թվականի ապրիլի 18-ի  300-ն որոշմամբ սահմանված կարգով: 

Հայտերն ընդունվում են  ընթացիկ տարվա հունիսի 19 -ից մինչև հունիսի 30-ը, ներառյալ՝ աշխատանքային ժամերին: 

Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022,  mariam.galstyan@justice.am: