ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-08) ընտրության նպատակով հարցազրույց անցկացնելու մասին

01/08/2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Հիմնադրամի գործունեության շրջանակներում ազգային կարճաժամկետ փորձագետների ներգրավման հնարավորություն:

Կատարվող աշխատանքի բնույթը

Փորձագետն իրականացնելու է իրավական ակտերի նախագծերի մշակում (լրամշակում): 

Փորձագետին ներկայացվող պահանջները 

Կրթություն

«Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

(«Իրավագիտություն» մասնագիտությամբ գիտական աստիճանի առկայությունը կամ ասպիրանտի,  հայցորդի կարգավիճակը ցանկալի է)

Աշխատանքային փորձ 

 

առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, որից 1 տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ:

 

Մասնագիտական ստաժում հաշվառվում է միայն վերջին 5 տարիների ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

 

Լեզուների

Իմացություն

 

1. Հայերեն (գերազանց),

2. Ռուսերեն (լավ),

3. Անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն (լավ)

Համակարգչային

Գիտելիքներ

 

Առավել անհրաժեշտ 

անձնային հատկանիշներ 

 

MS Office

 

 

  • Ստեղծագործական հմտություններ,
  • Աշխատանքային գործառույթների արդյունքների բարձրորակություն,
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Բծախնդրություն,
  • Ինքնակատարելագործման ձգտում

Այլ հմտություններ 

Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցման հմտություններ

 

Այլ գիտելիքներ 

Հիմնադրամի գործունեությանը առնչվող իրավական

ակտերի պատշաճ իմացություն

 

Դիմելու ընթացակարգ և պայմաններ 

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),

2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն իր կողմից աշխատանքների առավել որակյալ կատարման հիմնավորումը,

3. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

4. Կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն)

5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-08) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»: 

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-08) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2017 թվականի օգոստոսի 9-ը ներառյալ:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և  հարցազրույցին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: