Հայտարարություն՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
07/09/2017
Հարգելի՛ գործընկեր
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:45-ին, Օպերա Սուիթ հյուրանոցի «Մոցարտ» սրահում կհայտարարվի երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու հեշտացված գործընթացի մասին, որը հնարավոր է դարձել ՀՀ արդարադատության նախարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերը համակցելու արդյունքում:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչը, այլք:
Ձեր մասնակցությունը հաստատելու համար այսօր՝ մինչև 18:00-ն, խնդրում ենք զանգահարել՝ 010-59-40-38 հեռախոսահամարով: