Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
19/09/2017
Հարգելի գործընկեր,
ՀՀ արդարադատության նախարարությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանք և հետագա քայլեր» խորագրով կլոր սեղան֊քննարկմանը, որը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 20֊ին Վազգեն Սարգսյան 3 հասցեում (Սփյուռքի նախարարության 9-րդ հարկ), ժամը 14:00 ֊16:30֊ը:
Քննարկման նպատակն է ԶԼՄ-ներին տեղեկացնել Նախարարության կողմից իրականացված աշխատանքի մասին «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանմանն առնչվող հարցերը:
Քննարկմանը կմասնակցեն նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայցուցիչներ:
Խնդրում ենք մասնակցությունը հաստատել գրավոր այսօր մինչև ժամը 16:00-ն՝ մասնակցի/մասնակիցների անուն-ազգանունն ուղարկելով info@moj.am հասցեին: