Մրցույթ՝ Արդարադատության նախարարությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի

21/10/2022

Արդարադատության նախարարությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի /ծածկագիր`  ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-22/65/

Պայմանավորված հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ և լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաև այդպիսի տեխնոլոգիաների և դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտություն հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության իրականացման համակարգի համատեքստում:

Վերը նշվածից ելնելով, ինչպես նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության շրջանակում հաշտարարության ոլորտի գործունեության ապահովման համար էլեկտրոնային գործիքների նախատեսման նպատակ հետապնդելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ Էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:

Էլեկտրոնային հաշտարարության առցանց հարթակի գլխավոր նպատակն է ավտոմատացնել օրենքով սահմանված հաշտարարության գործառույթները՝ տրամադրելով թափանցիկ և առցանց հարթակ բոլոր դերակատարների համար:

Նախատեսվում է, որ համակարգից օգտվելու են Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները և հաշտարարները: Յուրաքանչյուր դերակատար կունենա օրենքով իր համար նախատեսված գործառույթները՝ ընթացակարգը սահուն և արագ կազմակերպելու համար:

Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-22/65 ծածկագրով գնման գործընթացին: Հրավերը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ծածկագիր՝  ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-22/65

Հղում՝

https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=8756457 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ 21 նոյեմբերի 2022 թ. ժամը 14:00

 

Մանրամասներ.

Խորհրդատուի թեկնածուին ներկայացվող պահանջները

Խորհրդատուն պետք է բավարարի առնվազն հետևյալ մասնագիտական պահանջներին՝

  • Առնվազն 5 տարվա փորձ էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման և իրականացման բնագավառում,
  • Առնվազն 2 կառավարման համակարգի իրականացում և գործարկում՝ վերջին 3 տարիների ընթացքում:

Անհրաժեշտ է ներկայացնել մասնագիտական փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ պայմանագրեր կամ այլ հավաստող փաստաթղթեր

Խորհրդատուի գնահատումը իրականացվելու է հետևյալ չափանիշներով և կարգով.

Ընտրված խորհրդատու է որոշվում ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված` ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված և ամենացածր գին առաջարկած մասնակիցը: