Մրցույթ՝ Արդարադատության նախարարությունը բիզնես վերլուծության խորհրդատվական ծառայությունների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի
01/11/2022
Արդարադատության նախարարությունը բիզնես վերլուծության խորհրդատվական ծառայությունների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի ծածկագիր` ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/01
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն մշակելու, ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների համապարփակ վերլուծությունն ապահովելու, ինչպես նաև հսկողության գործուն միջոցներ ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մանրամասնորեն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»՝ «e-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը:
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով Քրեակատարողական ծառայությունում ներդրված «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագրային ապահովման թարմացում իրականացնելու, բիզնես պրոցեսների թվայնացման և ամբողջությամբ փաստաթղթաշրջանառության կրճատման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ:
Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ բիզնես վերլուծության խորհրդատվական ծառայությունների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/01 ծածկագրով գնման գործընթացին, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ծածկագիր՝ ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/01
Հղում՝
http://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=8781936
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2022 թվականի դեկտեմբերի 01-ը՝ մինչև ժամը 14:00-ն:
Ընթացակարգի ծածկագիրը` ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/01
Ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Մանրամասներ.
Խորհրդատուի թեկնածուին ներկայացվող պահանջները
Խորհրդատուն պետք է բավարարի առնվազն հետևյալ մասնագիտական պահանջներին՝
-
Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում,
-
Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
-
Տեղեկատվական համակարգերի ստեղծման կամ դրանց արդիականացման համար տեխնիկական նկարագրերի մշակման առնվազն 7 ծրագրերում մասնակցության փորձ, որից առնվազն 3՝ միջազգային ծրագրերի շրջանակներում,
-
Մասնակցություն պետական կառավարման ոլորտում տեղեկատվական համակարգերի ստեղծման կամ սպասարկման աշխատանքների:
Անհրաժեշտ է ներկայացնել մասնագիտական փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ պայմանագրեր կամ այլ հավաստող փաստաթղթեր:
Խորհրդատուի գնահատումը իրականացվելու է հետևյալ չափանիշներով և կարգով.
Ընտրված խորհրդատու է որոշվում ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված` ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված և ամենացածր գին առաջարկած մասնակիցը: