Հայտարարություն` Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում թեկնածուի ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի մասին

09/11/2022

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ 
Վարչապետի 2022 թվականի մարտի 29-ի N 315-Ա որոշման (այսուհետ՝  Որոշում) համաձայն հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝  Հանձնաժողով)  5 անդամից կազմված անհատական կազմը: 
Որոշմամբ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հակոբյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ռաֆիկ Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Գեղամյանը և իրավագիտության մագիստրոս Լուսինե Գեղամյանը:
Գլխավոր դատախազի 2022 թվականի նոյեմբերի 8-ի Անահիտ Մանասյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու մասին N 413-Ա որոշմամբ Անահիտ Մանասյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին Անահիտ Մանասյանը Սահամանադրական բարեփոխումների խորհրդի նախագահին ներկայացրել է դիմում՝ իր՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարած համարելու մասին:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 8-ի N 1-Ա որոշմամբ Հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանի լիազորությունները համարվել են դադարած՝ համաձայն իր դիմումի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ից
Հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442 – Ա որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետը և Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշման հավելված N 2-ի 29-րդ և 42-րդ կետերը՝ հայտարարվում է մրցույթ՝ Հանձնաժողովի կազմը համալրելու և նոր անդամի ընտրությունը կազմակերպելու համար:
Թեկնածուների  հայտերի ներկայացման կարգ. 
  1. Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից ներկայացվում են սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում:
  2. Հայտ կարող են ներկայացնել՝
1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և
2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:
  1. Հայտին կից ներկայացվում են`
1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ), 
2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,
3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.
4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.
5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).
6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:
  1. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել constitutional@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
  2. Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
  3. Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
  4. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
  5. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
  6. Երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:
  7. Մրցույթի անցկացման մանրամասները սահմանված են Խորհրդի 16.02.2022 թվականի որոշմամբ:
  8. Թեկնածություն ներկայացրած անձանց ցանկը (անուն, ազգանուն) ենթակա է հրապարակման ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում:
Հարցերի համար՝ հեռ.՝ 010594053