Արդարադատության նախարարությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու նախաորակավորման ընթացակարգին
16/11/2022
Արդարադատության նախարարությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու նախաորակավորման ընթացակարգին /ծածկագիր` ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-22/70/
Էլեկտրոնային արդարադատության (e-Justice) միասնական հարթակի բացակայության պայմաններում ՀՀ դատարանների կողմից ներկայումս որոշակի տիպի գործերի քննության և լուծման ընթացքում օգտագործվում է «էլեկտրոնային դատարան հարթակը»:
Ներկայումս Հարթակի հնարավորությունները ՀՀ դատական համակարգի կողմից օգտագործվում են միայն մասնակի, այն է՝ Հարթակը հնարավորություն է տալիս ունենալ տարբեր տեսակի դատական գործերի քննության համար նախատեսված մոդուլներ, սակայն դատարաններում տեղակայված է և օգտագործվում է դեռևս միայն վճարման կարգադրություն արձակելու գործերի քննության համար նախատեսված մոդուլը։
Վերը նշվածից ելնելով, ինչպես նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության ուղղություն հանդիսացող՝ «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ամբողջական մշակման, ներդրման և գործարկման նպատակ հետապնդելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է «էլեկտրոնային դատարան հարթակի» հետ կապված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Ձեռքբերվող ծառայությունների առաջնային նպատակն է՝ գնահատել Հարթակը տեխնիկական և ֆունկցիոնալ տեսանկյուններից, ինչպես նաև՝ գնահատել Հարթակի որակական հատկանիշները և դրա հետագա զարգացման ներուժը:
Ծառայությունների արդյունքում մշակված փաստաթուղթը թույլ կտա գնահատել Հարթակի որակը և առավել ճշգրտորեն ուրվագծել դրա զարգացման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոխարինման տեսլականը։
Ծառայությունների հեռահար նպատակն է՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականությունը մշակող և որոշումները կայացնող մարմնին հնարավորություն տալ արդյունավետ որոշումներ կայացնել՝ Հարթակի հետագա ճակատագրի և Հարթակի օգտագործման և զարգացման հետագա տեսլականի վերաբերյալ։
Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-22/70 ծածկագրով գնման գործընթացին: Հրավերը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ծածկագիր՝ ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-22/70
Հղում՝
http://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=8820310
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 16 դեկտեմբերի 2022 թ. ժամը 14:00:
Մանրամասներ.
Խորհրդատուի թեկնածուին ներկայացվող պահանջները
Խորհրդատուի որակավորումները և փորձը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված նվազագույն պահանջներին.
-
Խորհրդատուն պետք է ունենա վերջին 5 տարվա ընթացքում իրականացված՝ համանման բարդություն համակարգերի որակի աուդիտների կամ գնահատման դրական փորձ: Ընդ որում համանման են համարվում էլեկտրոնային կառավարման բնագավառում բազմաշահառու համակարգերի ֆունկցիոնալ, տեխնիկական և ծրագրավորման որակի աուդիտների կամ գնահատման ծառայությունների մատուցված լինելը:.
-
Խորհրդատուն չպետք է ունենա շահերի բախում:
-
Խորհրդատուն պարտադիր պետք է ունենա՝
-
Համալիր տեղեկատվական համակարգերի ՏՏ որակի աուդիտների կամ գնահատման նախագծերի հուսալի կառավարման փորձ,
-
ISO կամ համարժեք ծրագրային աուդիտի հավաստագրում
-
Ծրագրային ապահովման թեստավորման փորձ՝ ինչպես «սև արկղում» (անտեսանելի կոդը) և այնպես էլ «սպիտակ արկղում» (հասանելի կոդ)
-
-
Պահանջվող արդյունքներին հասնելու համար Խորհրդատուն պետք է ունենա մասնագետների թիմ:
-
Բոլոր փորձագետները պետք է լինեն անկախ և զերծ լինեն շահերի բախումից իրենց կողմից ստանձնած պարտականությունների ընթացքում: