2022թ. Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման բողոքարկման արդյունքների մասին
01/12/2022
Ամփոփվել են 2022 թվականի նոյեմբերի 11-ին կայացած՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման (այսուհետ՝ որակավորման ստուգում) առաջին փուլի թեստային առաջադրանքների և իրավիճակային խնդրի գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքների քննության արդյունքները:
Բողոքարկման արդյունքների հաշվառմամբ՝ որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 6 մասնակից:
Տեղեկատվության կարգով՝ նշենք, որ որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստային առաջադրանքներից առնվազն երեսուն և խնդրի լուծման արդյունքում առնվազն տասը միավոր ստացած մասնակիցները: Հարցազրույցի փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում: Հարցազրույցի փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան հարցազրույցն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ:
Արդարադատության նախարարի 13.03.2020 թվականի թիվ 112-ն հրամանով հաստատված 3-րդ հավելվածի պահանջով հրապարակվում է նաև որակավորման ստուգման երկրորդ փուլ անցած մասնակիցների ցանկը:
Երկրորդ փուլ անցած մասնակիցների ցանկը՝ ստորև:
2022Թ. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ
Անուն |
Ազգանուն |
Թեստային առաջադրանքների միավորներ |
Իրավիճակային խնդրի լուծման միավորներ |
|
1 |
Նարեկ |
Սարգսյան |
33 |
10 |
2 |
Նորայր |
Ավագյան |
32 |
11 |
3 |
Էդմոնդ |
Խաչատրյան |
31 |
12 |
4 |
Հասմիկ |
Զաքարյան |
31 |
14 |
5 |
Շուշանիկ |
Վարդանյան |
30 |
13 |
6 |
Նարեկ |
Խաչիկյան |
30 |
15 |