Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլ
02/11/2012
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգուման երկրորդ՝ խնդիրների փուլը, տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ին ՀՀ արդարադատության նախարարության շենքում/ հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա/:
Ստուգման հերթական փուլին մասնակցելու են նախորդ՝ առաջին փուլը հաղթահարած 41 մասնակիցները: Գործնական խնդիրների լուծման փուլում դիմորդի գիտելիքների ստուգման նպատակով նրան տրվում են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ: Խնդիրները լուծելիս դիմորդն իրավունք ունի օգտվելու ձեռագիր ու տպագիր նյութերից, համակարգչային տեխնիկայից: Դիմորդին արգելվում է օգտվել հեռահաղորդակցության միջոցներից:
Ինչպես և առաջին փուլի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը, թափանցիկությունը ապահովելու նպատակով, քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում:
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին առցանց կարող եք հետևել http://95.140.195.172:8080/multi.html հասցեով:
Կից ներկայացնում ենք նաև ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի՝ 2012 թվականի հոկտեմբերի 20-ի նիստում նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլի արդյունքների ամփոփման արձանագրությունը: