Հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար
08/02/2018
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 9-ին, ժամը 11:10, Հայ բարեգործական ընդհանուր միությունում (հասցե ՝ ք.Երևան, Մելիք Ադամյան 2/2) կմասնակցի «Էլ. մասնակցության գործիքները Արդարադատության նախարարությունում» թեմայով շնորհանդեսին: Միջոցառմանը կմասնակցեն պետական մարմինների, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: