Տեղեկատվություն՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակից Գևորգ Կեսոյանի կողմից ներկայացված բողոքի քննման արդյունքների մասին

14/12/2022

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն ուսումնասիրելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույցի փուլի մասնակից Գևորգ Էդուարդի Կեսոյանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի  8-ին ներկայացված բողոքը և դրա վերաբերյալ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշման 77-րդ կետի 1-ին ենթակետը, որոշեց՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2022 թվականի դեկտեմբերի 8-ին անցկացված հարցազրույցի փուլի արդյունքները՝ մասնակից Գևորգ Էդուարդի Կեսոյանի վերաբերյալ թողնել անփոփոխ:
 
                           Անձնակազմի կառավարման վարչություն  
14.12.2022թ.