Հայտարարություն՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
19/02/2018
Զանգվածային լրատվության հարգելի գործընկերներ,
Փետրվարի 20-ին, ժամը 10:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Նախարարության 2017 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիս:
Ասուլիսին մասնակցել ցանկացող բոլոր լրագրողները պետք է մինչև փետրվարի 19-ը, ժամը 16:00-ն հաստատեն իրենց մասնակցությունը՝ զանգահարելով 010594037 հեռախոսահամարով և ասուլիսին ներկայանան անձնագրով (Կառավարությունում հավատարմագրված լրագրողները կարող են ներկայանալ Կառավարության տրամադրած բեյջերով):