Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
19/12/2022
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի իրավաբանի (ծածկագիր՝12-Գ1-18.2-Մ6-2 ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 1630-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում)
5. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք: