Հայտարարություն` Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի գլխավոր իրավաբանի համար

25/01/2023

Արդարադատության նախարարությունում քաղաքացիական  ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-Գ1-18.1-Մ2-3)
  • իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը վերաբերող դիմումների ուսումնասիրման և ընթացք տալու աշխատանքները.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցելու համար ամուսնության դիմումների և կից փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքները.
  • կազմում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության պետական գրանցման թույլտվությունները կամ ամուսնության պետական գրանցման մերժման որոշման նախագիծը.
  • նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, դիմումների հիման վրա ստեղծված փաստաթղթերի նախագծերը.
  • նախապատրաստում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կամ Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կողմից կազմված անվան փոխման վերաբերյալ գործերի ուսումնասիրության հիման վրա ստացված փաստաթղթերի նախագծերը.
  • նախապատրաստում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կամ Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտերը վերականգնելու վերաբերյալ գործերի ուսումնասիրության հիման վրա ստացված փաստաթղթերի նախագծերը.
  • նախապատրաստում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կամ Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտերում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու վերաբերյալ գործերի ուսումնասիրության հիման վրա ստեղծված փաստաթղթերի նախագծերը.
  • իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի վարման աշխատանքները.
  • իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական արխիվի վարումը և պահպանումը, տեղեկատվության տրամադրումը.
  • կազմում և տրամադրում է արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատներից և Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև իրավասու այլ մարմիններից ստացվող գրություններին ընթացք տալու և սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը.
  • իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման քանակական վիճակագրությունը և ամփոփումը.
  • իրականացնում է իրավասու մարմիններից ստացված և վերջիններիս ուղարկվող հարցումների, միջնորդությունների, գրությունների քննարկման ընթացքը, հայցվող և ստացվող տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման, հաղորդումների փաստաթղթաշրջանառության գործընթացը:
  Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  • Կրթությունը, որակավորման աստիճան՝ 00.6 Իրավագիտություն կամ 042101.00.7 Իրավագիտություն
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
    Աշխատավարձի չափը՝
        267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝
30  հունվարի 2023 թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
 Էլ. փոստ՝  hr1@moj.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
  • դիմում` համապատասխան ձևաչափով,
  • Ինքնակենսագրական,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝
  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ.՝ 010-59-40-18: