Հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար
25/06/2018
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին, ժամը 10:00-ին, Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում կմասնակցի «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառման: Վերջինն իրականացվում է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ:
Միջոցառմանը կմասնակցեն նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, այլք: