Հայտարարություն «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի քննարկման
26/06/2018
Արդարադատության նախարարությունը և նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և անձանց հրավիրում են մասնակցելու «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի քննարկմանը:
Քննարկումը տեղի կունենա 2018 թվականի հուլիսի 10-ին, ժամը 14:30-ից 16:30-ը, Արդարադատության նախարարության շենքի 9-րդ հարկի քննարկումների սենյակում:
Մասնակցության համար խնդրում ենք, մինչև ս.թ հուլիսի 9-ը ժամը 17:00-ն հասատատել մասնակցությունը՝ նամակ ուղարկելով info.legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպության/անհատի կոնտակտները (էլեկտրոնային փոստ և (կամ) հեռախոսահամար) և մասնակցի (մասնակիցների) տվյալները կամ զանգահարել 010594051 հեռախոսահամարին:
Որոշման նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/978/about :