Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու
13/07/2018
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը հաստատելու մասին» թիվ 736-Ն որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 02.07.2018-12.07.2018թթ. ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող մեկ թեկնածություն:
1. Գեւորգ Ղուկասի Հայրապետյան (կենսագրական տվյալ): Թեկնածությունն առաջադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Իրազեկ եւ պաշտպանված սպառող», «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական, «Լրագրողներ հանուն ապագայի», «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների 06.07.2018թ. համատեղ արձանագրությամբ:
*Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Ցուցակի հրապարակելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների բացահայտմանը: