Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության դատապարտյալների փոխանցման բաժնի իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
28/02/2023
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության դատապարտյալների փոխանցման բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի մարտի 9-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում)
4. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցի փուլը «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը կազմում է՝ 139.776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2023 թվականի մարտի 3-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-40-09 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն varkanish12@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին:
28 փետրվարի 2023թ.