Մրցույթ` Արդարադատության նախարարությունն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի
01/03/2023
Արդարադատության նախարարությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու բաց մրցույթի
Պայմանավորված հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ և լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաև այդպիսի տեխնոլոգիաների և դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտություն հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության իրականացման համակարգի համատեքստում:
Վերը նշվածից ելնելով, ինչպես նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության շրջանակում հաշտարարության ոլորտի գործունեության ապահովման համար էլեկտրոնային գործիքների նախատեսման նպատակ հետապնդելով՝ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր Էլեկտրոնային հաշտարարության առցանց հարթակի մշակման մրցույթ, որը հաղթել է «Վեբ Ֆաունդեյշն» ՍՊԸ-ն:
Սույն մրցույթով ձեռքբերվող ծառայությունների նպատակն է գործընթացին ներգրավել մասնագիտացված կազմակերպություն, ով պետք է ուսումնասիրի այժմ մշակվող Էլեկտրոնային հաշտարարության հարթակը, իրականացնի պայմանագրի փուլերի ուղեկցում, պայմանագրի ամեն փուլով և դրա բաղադրիչներով տա մասնագիտական եզրակացություն՝ հարթակի մշակման տեխնիկական առաջադրանքի պահանջներին բավարարելու, մասնակի բավարարելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ: Մասնագիտական եզրակացությունը Արդարադատության նախարարության համար հիմք է հանդիսանալու հարթակի մշակման ծառայություններն ընդունելու համար:
Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/25 ծածկագրով գնման գործընթացին: Հրավերը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ծածկագիր՝ ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/25
Հղում՝
https://www.armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=9189300
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30 մարտի 2023 թ. ժամը 12:00
Մանրամասներ.
Կատարողի որակավորումները և փորձը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված նվազագույն պահանջներին.
-
ՏՏ աուդիտներ իրականացնելու 5 տարվա փորձ, ներառյալ՝
-
Ծրագրային ապահովման և ենթակառուցվածքի որակի և տեխնիկական աուդիտ,
-
ISO9001 և ISO27001 սերտիֆիկացում;
-
-
բազմաշահառու տեղեկատվական համակարգի և ծրագրային ապահովման ճարտարապետության վերլուծություն;
-
Հավելվածի կատարողականի թեստավորում:
-
Խորհրդատուն չպետք է ունենա շահերի բախում:
-
Խորհրդատուն պարտադիր պետք է ունենա՝
-
համալիր տեղեկատվական համակարգերի ՏՏ որակի աուդիտներում նախագծերի հուսալի կառավարման փորձ (ՏՏ ոլորտում նախագծման և ռեսուրսների պլանավորման համապատասխան փորձ)
-
Ներթափանցման աուդիտի հավաստագրում
-
-
Ծրագրային ապահովման փորձարկման փորձ ինչպես «սև արկղում» (անտեսանելի կոդը) և «սպիտակ արկղում» (հասանելի կոդ) միջավայրերում:
-
Հաշվետվությունների և փաստաթղթավորման գերազանց հմտություններ, նախընտրելի է ծրագրային ապահովման աուդիտի համատեքստում:
-
ՏՏ ճարտարապետության տարրերի համապարփակ իմացություն՝ կապված իրականացման, անվտանգության, թույլտվության և իսկորոշման (performance, security, authorization and authentication) հետ: