Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում փորձագետ ներգրավելու համար
03/03/2023
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդելի հայեցակարգի մշակման և ներկայացման, ճանապարհային քարտեզի մշակման և բոլոր մարզերում «Մեկ պատուհանի» սկզբունքով հանրային ծառայությունների միասնական գրասենյակների գործարկման աշխատանքների կազմակերպման և այն ավարտին հասցնելու նպատակով անհրաժետություն է առաջացել ներգրավել փորձագետ:
Համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի՝ ընդունվել է Կառավարության 06.08.2021 թվականի թիվ 1264-Ն որոշումը, համաձայն որի հաստատվել են Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը: Ներկայումս քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մշակվում է միջոցառումների ծրագիր, որը նախատեսում է միջազգային փորձի ուսումնասիրիության հիման վրա մի շարք մարզկենտրոններում հանրային ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդելների տեղակայում, որոնք իրականացնելու են նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթները: Վերջիններիս նշված գործառույթները իրականացնող աշխատողները գործելու են Արդարադատության նախարարության կազմում և հանդիսանալու են Նախարարության՝ քաղաքացիական ծառայողներ:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
-
Պայմանագիր կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
Հայաստանի Հանրապետության սպասարկման կենտրոններից ընդունվող թվով 7 տեսակի դիմումների գրանցումներ, քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերականգման, ուղղումների և փոփոխությունների դիմումների ընդունման, ուսումնասիրության, հաստատման և տրամադրման գործընթացի կազմակերպման հետ կապված գործառույթների իրականացում,
-
վկայականների կրկնօրինակների տրամադրում, տեղեկանքների տրամադրում, ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրում, քաղաքացիների ընդունելություն,
-
քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների իրականացման համար դիմումների լրացում, կից ներկայացվող փաստաթղթերի ընդունում, դրանց մուտքագրում էլեկտրոնային կառավարման համակարգ և գործակալության կողմից դիմումի քննարկման արդյունքում ձևավորված փաստաթղթի տրամադրում,
-
դիմողի կողմից առաջադրած հարցի կապակցությամբ, ինչպես նաև պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ խորհրդատվության ապահովում,
-
եռամսյակային հաշվետվության ներկայացնում գործակալություն իր կատարած աշխատանքների վերաբերյալ:
Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
հայերեն լեզվի տիրապետում,
-
անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում,
-
թիմային աշխատանքի ունակություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2023թ. մարտի 9-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)