Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

10/03/2023

Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Արդարադատության նախարարությունը  հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ռուսերենի ազատ տիրապետում (Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 931-Ա հրամանով հաստատված Հավելված N 12):
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
  1. դիմում (առցանց),
  2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին  կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի մարտի 10-16-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 391 040 (երեք հարյուր իննսունմեկ հազար քառասուն) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 1-13, 23, 26-30, 42.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 20-21, 24, 30, 38, 46-50, 53-54, 58, 69-71.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք. հոդվածներ՝            1-10.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166839
  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 5-9, 14-20.
         հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=156522
  • «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 1-12, 20-21
         հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=154472
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա,
    հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
  • «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
    հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
  • «Խնդրի լուծում»
hղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-09, 010-59-40-56 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):