Հրավեր՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը մասնակցելու համար

22/03/2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և խնդրով հետաքրքրված քաղաքացիներին, 2023 թվականի մարտի 27-ին և 30-ին, ժամը 10։00-ին հրավիրում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ` մասնակցելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը։
Տեղեկացնում ենք, որ նախագիծը հանրային քննարկման է ներկայացված https://www.e-draft.am/ հարթակում հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5472:
Տեղերը սահմանափակ են, նախապես գրանցումը՝ պարտադիր: Նախագծի հանրային քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 23-ը՝ ժամը 18:00-ն, մասնակցությունը հավաստող նամակ (մասնակցի անուն, ազգանուն, կոնտակտներ) ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ international@moj.am :
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչություն (հեռ.՝ 010-594-032/033):