Ասուլիսի հրավեր

20/08/2018

Օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Նախարարության վերջին 100-օրյա  աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիս:

Ասուլիսին մասնակցել ցանկացող բոլոր լրագրողները պետք է այսօր՝ մինչև ժամը 18:00-ն, հաստատեն իրենց մասնակցությունը՝ զանգահարելով 010594037 հեռախոսահամարով և ասուլիսին ներկայանան անձնագրով (Կառավարությունում հավատարմագրված լրագրողները կարող են ներկայանալ Կառավարության տրամադրած բեյջերով):