Հայտարարություն՝ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվության մշակման բաժնում փորձագետ ներգրավելու համար

06/04/2023

 ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվության մշակման բաժնում փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է ապահովել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի հետ առնչվող կայացված վարչական ակտերի, ինչպես նաև քաղաքացիներին հասցեագրվող պատասխան գրությունների փոստային առաքման աշխատանքների, էլեկտրոնային գրանցամատյան մուտքագրված փաստաթղթերի սահմանված կարգով արխիվացման աշխատանքների իրականացումը:
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
   Պայմանագիր կնքելու օրվանից  մինչև 6 (վեց) ամիս ժամկետով:
  1. Փորձագետի պարտականությունները՝
  • Գործակալությունում իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի հետ առնչվող կայացված վարչական ակտերի փոստային առաքման աշխատանքների իրականացում,
  • քաղաքացիներին հասցեագրվող պատասխան գրությունների փոստային առաքման աշխատանքների իրականացում,
  • էլեկտրոնային գրանցամատյան մուտքագրված փաստաթղթերի սահմանված կարգով արխիվացման աշխատանքների իրականացում,
  • քաղաքացիներից և գերատեսչություններից ստացված հարցումներին գրավոր տրամադրվող պատասխան գրությունների կազմման աշխատանքների ապահովում,
  • պատասխանել հեռախոսազանգերին` էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով տեղեկատվության տրամադրման վերաբերյալ:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • տվյալների մշակման կարողություններ և հմտություններ,
  • հայերեն լեզվի տիրապետում,
  • ռուսերեն լեզվի իմացություն (ցանկալի է),
  • տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2023 թ. ապրիլի 11-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
     ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3, հեռ. (010) 20-14-61
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  2. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
             Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-18/: