Հայտարարություն՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնում փորձագետներ (երկու) ներգրավելու համար

10/04/2023

 Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության  բաժնում փորձագետներ (երկու) ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է սահմանված ժամկետում ապահովել Պրոբացիայի ծառայություն ստացված բոլոր դատավճիռների և որոշումների, Պրոբացիայի ծառայության շահառուների անձնական գործերի հաշվառման, տարածքային մարմիններում պատիժների և վերահսկողությունների վերաբերյալ անվանական տվյալների ամփոփման և ընդհանրացման, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության շահառուների արխիվային քարտադարանի վարման, տեղեկատվական, վերլուծական և վիճակագրական նյութերի կազմման և հետազոտությունների անցկացման աշխատանքների իրականացումը: Ապահովել Պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններում առկա գործերի վերաբերյալ ներկայացված տվյալների ամենօրյա հավաքագրումը և ընդհանրացումը:
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
   Պայմանագիր կնքելու օրվանից  մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
  1. Փորձագետի պարտականությունները՝
  • Ծառայությունում ստացվող բոլոր դատավճիռների և որոշումների, Ծառայության շահառուների անձնական գործերի հաշվառման աշխատանքների իրականացում,
  • Ծառայության տարածքային մարմիններում պատիժների և վերահսկողությունների վերաբերյալ անվանական տվյալների ամփոփման և ընդհանրացման աշխատանքների իրականացում.
  • Ծառայության շահառուների արխիվային քարտադարանի վարման, տեղեկատվական, վերլուծական և վիճակագրական նյութերի կազմման և հետազոտությունների անցկացման աշխատանքների իրականացում.
  • Ծառայության տարածքային մարմիններում առկա գործերի վերաբերյալ ներկայացված տվյալների ամենօրյա հավաքագրման և ընդհանրացման աշխատանքների կատարում՝ ըստ պատիժների և վերահսկողությունների:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հայերեն լեզվի տիրապետում,
  • ռուսերեն լեզվի ազատ տիրապետում,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • տեղեկատվության հավաքագրման ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
 
2023 թ. ապրիլի  12-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
     ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
 
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
 
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
 
  1. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
 
         Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-18/: