Հայտարարություն՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի մասին

12/04/2023

Պրոբացիայի ծառայությանում քաղաքացիական  ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.2-Մ2-1)
  1. իրականացնում է Ծառայու­թյուն ստաց­վող դատա­վճիռ­ների, որոշումների, գրու­թյունների մուտքագրումը և բաշ­խումը, ինչպես նաև նա­մակների, քաղա­քացիների և դա­տա­պարտ­յալ­ների դիմում­նե­րի, առաջար­կու­թյունների և բո­ղոք­ների գրան­ցումը և բաշ­խումը Ծառայության համապա­տաս­խան ստորաբաժա­նում­նե­րին.
  2. իրականացնում է Ծա­ռա­յու­թյան պետի և Ծա­ռա­յության պետի տեղակալի հրա­ման­ների, որոշումների հաշ­վառումը, գրան­ցումը և բաշխումը Ծառայության մյուս ստորա­բա­ժա­նումներին.
  3. իրականացնում է Ծառայությանը հասցեա­գր­ված փաստաթղթերի գրանցման, էլեկտրոնային համակարգ մուտքագրման և փաս­տաթղթաշրջանառության վարման աշխատանքները, էլեկտրոնային համա­կարգով Բաժնի պետին է ներ­կա­յացնում մուտքագրված փաստաթղթերը.
  4. իրականացնում է Ծառայության ելից փաս­տաթղթերի առաքման` ըստ պատկանելության, ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ստաց­ման և առաքման աշխատանքները՝ սուր­հան­դակային ծառայության միջոցով.
  5. իրականացնում է Ծառայության բաժին­ների փաստաթղթերի և մատյանների անվանացանկերի կազմումը և հաստատումը յուրաքանչյուր տարվա համար.
  6. իրականացնում է գործերի, մուտքի, ելքի փաս­տաթղթերի, դիմումների և զեկուցագրերի մատյանների, ինչպես նաև մտից և ելից գրությունների հաշվառման աշխատանքները.
  7. իրականացնում է նախորդ տարում օգտա­գործած փաստաթղթերի և մատյանների արխիվացման, ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները.
  8. Ծառայությունում իրականացնում է զորահավաքային նախապատ­րաս­տու­թյան և քաղաքացիական պաշտպանության աշխատանքները:
    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  •  բարձրագույն կրթություն
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
    Աշխատավարձի չափը՝
         267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝
17 ապրիլի 2023 թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 23:
Ընտրություն կատարելու եղանակը՝
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության պաշտոն իրավունք չունի զբաղեցնել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
  • դիմում` համապատասխան ձևաչափով,
  • Ինքնակենսագրական,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝
  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-18: