Մրցույթ` քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
10/12/2012
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (այսուհետ` Վարչություն) հայտարարում է մրցույթ` քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետևյալ թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ
1.1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժանմունքի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-4.2-23)
Հաշվառում եւ վարում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Նախապատրաuտում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների փոխադրման փաuտաթղթերը: Վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաuտում է համապատաuխան կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի եւ Բաժանմունքի ղեկավարի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները: Բաժանմունքի երկրորդ կարգի մասնագետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• առնվազն միջնակարգ կրթություն,
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում
Մրցույթը կկայանա 15.01.2013թ.` ժամը 14.30-ին, Վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63): Դիմող ՀՀ քաղաքացիները Վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
• հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 27.12.2012թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: