Մրցույթ՝ «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար

20/04/2023

Պայմանավորված հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ և լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաև այդպիսի տեխնոլոգիաների և դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտություն հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության իրականացման համակարգի համատեքստում:
Վերը նշվածից ելնելով, ինչպես նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության շրջանակում վարչական դատավարության գործընթացների թվայնացման նպատակ հետապնդելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Վարչական դատավարության թվային մոդուլի ներդրմամբ ակնկալվում է․
  1. Վարչական գործն առավել սեղմ ժամկետում և արդյունավետ քննելուն ուղղված գործիքակազմի մշակում,
  2. Դատական համակարգի աշխատակիցների, դատավորների վերապատրաստում,
  3. Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված նյութերի և ուղեցույցների պատրաստում,
  4. Յուրաքանչյուր գործով գործողությունների պատմության դիտման հնարավորության ապահովում,
  5. էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի գործարկում՝ ապահովելով վարչական դատավարության թվայնացումը:
Նախատեսվում է, որ համակարգից օգտվելու են դատավորները, դատական համակարգի այլ ներկայացուցիչները, պետական բոլոր մարմինները, փաստաբանները, ինչպես նաև քաղաքացիները: Համակարգի գործարկմամբ էականորեն կկրճատվեն վարչական գործերի քննության ժամկետները՝ ապահովելով քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման առավել ճկուն մեխանիզմներ:
Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/26 ծածկագրով գնման գործընթացին: Հրավերը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ծածկագիր՝  ՀՀԱՆ-ԲՄԽԾՁԲ-23/26
Հղում՝ http://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=9349712
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 22 մայիսի 2023 թ., ժամը 11:00
 
Մանրամասներ.
Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող`
1) մասնագիտական փորձառություն,
2) աշխատանքային ռեսուրսներ,
3) ֆինանսական միջոցներ,
Մասնակցի որակավորումները և փորձը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված նվազագույն պահանջներին.
  • Ծրագրային ապահովման մշակման առնվազն 10 տարվա մասնագիտացում,
  • Առցանց էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման առնվազն 5 տարվա փորձ,
  • 2018-2023 թթ.-ի ընթացքում համանման բնույթի (այն է՝ էլեկտրոնային կառավարման բազմաշահառու համակարգերի) և հանրագումարով, ներկայացված գնառաջարկի կրկնապատիկին համապատասխանող բյուջեի չափով, հաջողությամբ իրականացված պայմանագրերի առկայություն (նվազագույնը 2 պայմանագիր),
  • Ունենա սերտիֆիկացում ISO 27001 և ISO 9001 ստանդարտներով:
Պահանջվող արդյունքներին հասնելու համար Կատարողը պետք է ունենա մասնագետների թիմ:
Բոլոր փորձագետները պետք է լինեն անկախ և զերծ լինեն շահերի բախումից իրենց կողմից ստանձնած պարտականությունների ընթացքում:
Առաջարկվող փորձագետների բնութագրերը պետք է ներկայացվեն Պատվիրատուին:
Ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որի Աշխատանքային ռեսուրսների (ԱՌՄ), մասնագիտական փարձառության (ՄՓՄ) և ֆինանսական միջոցների (ՖՄՄ) գնահատականնների հանրագումարն ամենաբարձրն է,
Մասնակցի հայտի գնահատման բանաձև՝
ՄՀԳ = ՄՓՄ + ԱՌՄ + ՖՄՄ: