Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

03/09/2018

1) իրականացնում է պետական գրանցման գործընթացը.

2) իրականացնում է առևտրային իրավաբանական անձանց պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

3) իրականացնում է առևտրային իրավաբանական անձանց վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

4) իրականացնում է ոչ առևտրային իրավաբանական անձանց (բացառությամբ՝ հասարակական միավորումների, հիմնադրամների և ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների) պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

5) իրականացնում է ոչ առևտրային իրավաբանական անձանց (բացառությամբ՝ հասարակական միավորումների, հիմնադրամների և ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների) վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

         6) իրականացնում է հաշվառման համար ներկայացված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կամ հաշվառումը մերժելու աշխատանքները.

7) իրականացնում է իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված հաշվառման կամ հաշվառումը մերժելու աշխատանքները.

8) իրականացնում է լուծարման գրանցման համար ներկայացված իրավաբանական անձանց պետական գրանցման, կամ պետական գրանցումը մերժելու աշխատանքները.

9) իրականացնում է հաշվառումից հանելու համար ներկայացված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանելու կամ հաշվառումից հանելը մերժելու աշխատանքները.

10) իրականացնում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների էլեկտրոնային գրանցամատյանի վարման հետ կապված գրանցման աշխատանքները.

11) իրականացնում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց փոփոխությունների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների փոփոխությունների, իրավաբանական անձանց գործունեության դադարման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գործունեության դադարման գրանցամատյանի վարման աշխատանքները՝ գրանցման ավտոմատացված համակարգում համապատասխան գրառումներ կատարելու և հաստատելու միջոցով.

12) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.

13) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը.

14) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

15) Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

16) Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.

17) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի գլխավոր մասնագետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

 

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  
  • ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<06>> սեպտեմբերի  2018թ. 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝
    1. 5.    212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
    2. 6.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-56:

  1. 7.   Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:
  2. 8.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ներկայացվում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 9.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
  • կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Անձամբ ներկայացնելու դեպքում փաստաթղթերն ընդունվում են բնօրինակների հետ միասին:

Փաստաթղթերն անձամբ կամ կամ էլեկտրոնային փոստի միջոցով ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: