Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության դատապարտյալների փոխանցման բաժնի իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
01/06/2023
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության դատապարտյալների փոխանցման բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 9-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում)
4. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք: