Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

18/09/2018

Վերահսկողական ծառայության չորրորդ բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-183)

 

1) մասնակցում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ուսումնասիրությունների կամ ստուգումների աշխատանքներին.

2) ամփոփում և կազմում է համապատասխան տեղեկանքներ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության ուսումնասիրության կամ ստուգման արդյունքների վերաբերյալ.

3) վերահսկողության արդյունքների հիման վրա մասնակցում է Բաժնի պետին ամփոփ տեղեկանքների և համապատասխան առաջարկությունների կազման և ներկայացման աշխատանքներին.

4) մասնակցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ համապատասխան ուսումնասիրություններին.

5) մասնակցում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկանքների կազմանը և ամփոփմանը.

6) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

7) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

8) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

9) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։ 

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<24>> սեպտեմբերի  2018թ. 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝

111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար տասնհինգ) ՀՀ դրամ:

  1. 5.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

  1. 6.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 1.    ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝
  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: