Տեղեկատվություն՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթի հարցազրույցի վերջնական արդյունքների մասին
13/07/2023
Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 654-Լ հրամանով հաստատված հավելվածի 52-րդ կետը՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին հարցազրույցի փուլը հաղթահարել է Ռաֆաել Արամի Մանուչարյանը: